Մոսկվան կպահանջի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Մոսկվան կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ և կպահանջի, որ այն մոտ ժամանակներս անցկացվի։ Այս մասին «Ռոսսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր դիվանագետներն այս հարցը կբարձրացնեն առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Համոզված եմ, որ նրանք կպահանջեն մոտ ապագայում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, որպեսզի բոլոր հարցերը կարգավորեն և համաշխարհային մեծամասնությունից՝ ամենամեծ միջազգային կազմակերպությունից ստանան այս գործողությունների դատապարտում»,- ասել է նա։