26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք կարծում ենք, որ մեզ ինչ-որ մեկը իրավունք պիտի նվիրի, բայց այդ իրավունքը մենք պիտի վաստակենք. Սուրեն Պետրոսյան

Մենք կարծում ենք, որ մեզ ինչ-որ մեկը իրավունք պիտի նվիրի, բայց այդ իրավունքը մենք պիտի վաստակենք. Սուրեն Պետրոսյան

Մեր նպատակը հայկական պետություն ունենալն է, ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ, որի հիմքում կլինի արդարությունը, արժանապատվությունը, պայքարը․ այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին հայտարարել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու: Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր ներկայի համար։ Հավատացած եղեք՝ այն մարդիկ, որոնք ասում են, թե մենք անզոր ենք, մենք ռեսուրսներ չունենք, մենք տապալված ենք, այդ մարդիկ իրենց խորքում են տապալված՝ և ոչ պետությունը։ Մենք ունենք անսահմանափակ ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ, սակայն այս վերջին տարիների ընթացքում մեզ պակասել է կամքը, նպատակը, ինքնությունը և արժանապատվությունը։ Այդ արժանապատվությունն ու կամքն այժմ խտացված են այստեղ»,-ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղություն կարող է կենսունակ և հզոր Հայաստանի պարագայում։

«Հայաստանը կորցրել է իրավունք ունենալու իրավունքը, ցավոք, մենք այսօր չենք կարողանում աշխարհի կանոններն ընկալել։ Մենք կարծում ենք, թե մեզ ինչ-որ մեկը մեզ իրավունք պիտի նվիրի, բայց իրավունքը մենք պետք է վաստակենք։ Եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և կտեսնեք, թե ինչպես ենք անում անհնարինը։ Մեր խնդիրն է այսօր իրականացնել անհրաժեշտը»,-նշել է Սուրեն Պետրոսյանը, և հավելել, որ մեզանից այսօր վերցնում են նույնիսկ անցյալը։