21 Սեպ
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կարող է միջուկային զենք ունենալ մինչև տարեվերջ․ ԱՄՆ կոնգրեսական

Իրանը կարող է միջուկային զենք ունենալ մինչև տարեվերջ․ ԱՄՆ կոնգրեսական

Իրանը կարող է հայտարարել, որ միջուկային զենք ունի մինչև 2024 թվականի վերջ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովի նախագահ Մայք Թերները։

Միաժամանակ Թերները բացասաբար է պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք այս տեղեկությունը հաստատել և միանշանակ եզրակացություն անել, թե Թեհրանը միջուկային զենք է ստեղծում։

Կոնգրեսականը նաև մեղադրել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ամենաթողության մեջ, ինչը կարող է հանգեցնել Իրանում միջուկային զենքի ստեղծմանը։ Ըստ օրենսդրի՝ դա կարող է լուրջ էսկալացիա առաջացնել, «որից ԱՄՆ-ն երկար տարիներ փորձում է խուսափել»։