11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է Լարսում մեքենաների կուտակումների պատճառը

Հայտնի է Լարսում մեքենաների կուտակումների պատճառը

Լարսում մեքենաների ու բեռնատարների կուտակումը պայմանավորված է նրանով, որ երկու օր առաջ Խաչի լեռնանցքը փակվել էր ձյան պատճառով, որի հետևանքով ճանապարհը մի ամբողջ օր չի շահագործվել. ABC Mediaի հետ զրույցում ասաց ՌԴում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այժմ այդ կուտակումները մաքրվում են:

«Որպես այդպիսին՝ այս պահին մեծ կուտակումներ չկան, ինտենսիվ աշխատանք է տարվում կուտակումները մաքրելու ուղղությամբ, իսկ հերթում երկար սպասող բեռնատարներ չունենք»,- ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը, որ կան փչացող մթերք տեղափոխող բեռնատարներ, որոնք կարող են խնդիրներ ունենալ, եթե դրանք ժամանակին տեղ չհասնեն, մաքսային կցորդն ասաց, որ դրանք, որպես կանոն, ունեն առաջնահերթություն և մյուսների պես երկար հերթ չեն կանգնում: