10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր

Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր

Գերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ 50-ից ավելին վիրավորվել է։

Գնացքը վթարի է ենթարկվել Զիգմարինգեն-Ուլմ երթուղում՝ կիրակի երեկոյան։

Վաղ առավոտյան փրկարարական ծառայության ղեկավար Շառլոտ Զիլլերը մամուլին հայտնել է, որ ռելսերից դուրս գալու վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։

«Մեր տեղեկություններով՝ վագոններում այլևս մարդիկ չեն մնացել, և բոլորը բժշկական օգնություն են ստացել», – ասել է Զիլլերը։

Վթարից կարճ ժամանակ առաջ տեղում փոթորիկ է եղել, և ենթադրվում է, որ այն ողողել է ամբարտակը, ինչի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026