ABCMEDIA
Ստեփանակերտում ծանրամարտի առաջնության արդյունքները նախատեսվածից ցածր են․ պատճառը մարզիկների սննդի պակասն է

Ստեփանակերտում ծանրամարտի առաջնության արդյունքները նախատեսվածից ցածր են․ պատճառը մարզիկների սննդի պակասն է

Ստեփանակերտում ծանրամարտի առաջնություն է տեղի ունեցել
տեղեկացնում է «Արցախպրես»-ը։

Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանն ասել է,
որ առաջնությանը մասնակցել են Ստեփանակերտի և Մարտունու շրջանի թիմերի 20 մարզիկներ։

«Առաջնությունն ընթանում է յոթ քաշային կարգում՝ «հրում» և «պոկում»
վարժությամբ։ Ստեղծված իրավիճահով պայմանավորված՝ մրցապայքարը չի ընթանում այնպես,
ինչպես   նախկինում էր, որովհետև Արցախում կազմակերպված առաջնությունների մասնակիցների
թիվը հասնում էր 200֊ի։ Ճիշտն ասած` ավելին էինք սպասում, բայց արդյունքները նախատեսվածից
ցածր են, ինչը պայմանավորված է մարզիկների համար անհրաժեշտ համապատասխան  սննդի
պակասով»,-նշել է Ա. Շիրինյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։