14 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը

ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026