04 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան

Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին․ հայտնում է  Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։

Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026