
Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացին հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞. Սուրեն Պապիկյանը՝ ՌԴ-ից ՀՀ եկողներին վարժական հավաքների ուղարկելու մասին
Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացին, որը զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընտրությունների համար Հայաստան եկածներին կտանե՞ն վարժական հավաքների։
Իսկ միայն Ռուսաստանի՞ց եկածների, թե՞, օրինակ, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից․ հարց ուղղեցին նախարարին։
«Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից․․․Չեմ ասում՝ բոլորին ուղարկում են։ Դուք հիմա իմ ասածները խեղաթյուրում եք»,- պատասխանեց Սուրեն Պապիկյանը։
Ավելի վաղ համացանցում հաղորդագրություններ ու տեսանյութեր էին հայտնվել, որ Ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում սահմանային կետերում ու ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում վարժանքների մասնակցելու ծանուցագրեր․ այդ կերպ իշխանությունը փորձում է կանխել ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին։


