
ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ․ Աբրահամյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել. գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նախընտրական այս թոհուբոհի և իշխանության ջղաձգումների պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ։
Ակնհայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկության և անարժեքության պայմաններում դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է հանգեցնել բռնությունների և ձերբակալությունների նոր ալիքի»,- գրել է նա։


