05 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան

Հունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է քաղբանտարկյալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կոչը։

«Վերջին շանսը

Սիրելի հայրենակից, hունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է։

Վերջին շանսը` կանխելու մեր հայրենիքի նոր հատվածների հանձնումը, դրսի թելադրանքով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը, փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը։

Բաց մի թող վերջին շանսը։ Անպայման գնա ընտրության։

Ընտրի՛ր Հայաստանը,

Ընտրի՛ր ուժեղ Հայաստանը,

Ընտրի՛ր արդար Հայաստանը,

Ընտրի՛ր բարգավաճ Հայաստանը»,- նշել է Գալստյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026