
Փաշինյանը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը ԵԺԿ-ին․ Euractiv
Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) իր «Քաղաքացիական պայմանագրի» անդամակցության շուրջ․ հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Euractiv-ին։
Պորտալի տվյալներով՝ դեռևս պաշտոնական որոշում չի կայացվել, ինչպես նաև ժամկետ չի սահմանվել։ Այնուամենայնիվ, Փաշինյանն արդեն հետաքրքրություն է հայտնել, և համաեվրոպական քաղաքական միավորումը, ենթադրաբար, կարող է հաստատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը 2026 թվականի վերջին։


