09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հացաբուլկեղնեի արտադրամասում պատի ծեփը որոշ հատվածներում թափված է եղել․ ՍԱՏՄ կասեցրել է գործունեությունը

Հացաբուլկեղնեի արտադրամասում պատի ծեփը որոշ հատվածներում թափված է եղել․ ՍԱՏՄ կասեցրել է գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անհատ ձեռնարկատեր Ռուստամ Հովհաննիսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Մարքսի փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Մասնավորապես՝

  • արտադրական շինության կառուցվածքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու վտանգը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
  • սանհանգույցի դռները բացվել են դեպի արտադրական շինություն,
    արտադրական տարածքում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
  • արտադրական շինության պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, ծեփը որոշ հատվածներում թափված է եղել,
  • առաստաղները ապահով չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում։
  • Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընտրություն 2026   Ընտրություն 2026