10 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծեծկռտուք՝ Սյունիքի մարզում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրեն․ Shamshyan.com

Ծեծկռտուք՝ Սյունիքի մարզում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրեն․ Shamshyan.com

Հունիսի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Թ․-ն և հայտնել, որ հարևան Սաքոն իրեն ծեծի է ենթարկել. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Մհեր Թ․-ն հայտնել է, որ ժամը 03։30-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի սուպերմարկետի հարակից տարածքում համագյուղացի 30-ամյա Սարգիս  Բ․-ն հանդիպել է իրեն և հարցրել, որ նախկին միջադեպի վերաբերյալ ինչու է հաղորդում ներկայացրել ոստիկանություն և մեքենայից հանելով մահակը հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026