16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդիան «լավ վարքագծի» մասին օրենք է ընդունել՝ վատ վարք ունեցող ներգաղթյալներին վտարելու համար

Շվեդիան «լավ վարքագծի» մասին օրենք է ընդունել՝ վատ վարք ունեցող ներգաղթյալներին վտարելու համար

Շվեդիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն իշխանություններին թույլ է տալիս չեղարկել ներգաղթյալների կացության թույլտվությունները՝ վատ վարքագծի պատճառով, օրինակ՝ պարտքեր ունենալու, չհայտարարագրված աշխատանք կատարելու կամ ծայրահեղական կազմակերպությունների հետ կապեր ունենալու դեպքերում․ գրում է Reuters գործակալությունը։

Օրենքը տարածվում է ոչ միայն կացության տրամադրման նոր գործերի վրա, որոնք դեռևս որոշման են սպասում, այլև անցյալում արդեն իսկ տրված թույլտվությունների վրա։

Քայլը ներգաղթի կանոնների խստացման ավելի լայն քաղաքականության մաս է։

Ընդդիմությունը և մարդու իրավունքների պաշտպանության խմբերը քննադատել են օրենքն՝ այն համարելով կամայական, քանի որ այս դեպքում որոշումները կայացվելու են հանցավոր արարք չհամարվող վարքագծի հիման վրա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026