18 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանն ատոմային զենք չի ունենա․ Նեթանյահու

Քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանն ատոմային զենք չի ունենա․ Նեթանյահու

Պայքարը դեռ ավարտված չէ, և առջևում դեռ ավելի շատ մարտահրավերներ կան․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելը կշարունակի իր ճանապարհն անցնել «իմաստությամբ և խոհեմությամբ»:

Նա նշել է, որ ինչպես Իսրայելը վերականգնեց անվտանգությունն ու բարեկեցությունը Գազայի հատվածին սահմանակից Իսրայելի հարավային բնակավայրերում, այնպես էլ կվերականգնի անվտանգությունն ու բարեկեցությունը Լիբանանին սահմանակից Իսրայելի հյուսիսային բնակավայրերում։

«Դա մեզնից պահանջում է պահպանել Լիբանանի հարավում ստեղծված «անվտանգության գոտին»։ Մենք այնտեղից չպետք է հեռանանք այնքան ժամանակ, որքան կպահանջեն Իսրայելի անվտանգային կարիքները», – ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ տվյալ գոտին պահպանելու պատճառն այն է, որ այն բաժանում է «Հեզբոլլահ» խմբավորմանն Իսրայելի «քաղաքացիներից և բնակավայրերից»։

«Մենք կշարունակենք հետևել գերագույն նպատակին, որն առաջնորդել է մեզ, որն առաջնորդել է ինձ իմ չափահաս կյանքի մեծ մասի ընթացքում», – նշել է Նեթանյահուն։

Անդրադառնալով Իրանին՝ նա ասել է․ «Իրանն ատոմային զենք չի ունենա։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026