20 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգենտինայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում ստացած հարվածից

Արգենտինայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում ստացած հարվածից

Արգենտինայում սիրողական ֆուտբոլային հանդիպման ժամանակ մահացել է 14-ամյա ֆուտբոլիստ Բենխամին Վալենտին Դոնոֆրիոն. հայտնում է Need To Know-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ Լա Բանդա քաղաքում (Սանտյագո դել Էստերո նահանգ) անցկացվող հանդիպման ընթացքում։ Լա Բանդայի «Սարմիենտո» ակումբի պատանեկան թիմի ֆուտբոլիստը խաղի ժամանակ ուժեղ հարված է ստացել կրծքավանդակի շրջանում։

Հարվածից հետո դեռահասը սկզբում ընկել է խաղադաշտում, ապա կարողացել է ոտքի կանգնել, սակայն մի քանի քայլ անց կրկին կորցրել է հավասարակշռությունն ու ընկել։ Շուտով նրա մոտ ցնցումներ են սկսվել, ինչից հետո ականատեսները շտապօգնություն են կանչել։

Դոնոֆրիոյին տեղափոխել են մոտակա բուժհաստատություն, սակայն ճանապարհին նրա սիրտը կանգ է առել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026