
Սարքած է, սուտ ու փուչիկ․ Ծառուկյանը մեկնաբանել է իրեն առադաջրված մեղադրանքը
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթը շինծու է՝ այն անվանելով «սարքած»։
«Սարքած է, սուտ ու փուչիկ․ հակառակն է, ինձ են պարտք, նախկին դեսպանները ներկա են եղել, տեսել են, որ սարքած է, ոչինչ չկա»,- ասել է նա Քննչական կոմիտեից դատարան մեկնելուց առաջ։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար։


