10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղիքային ցուպիկ՝ կաթնային պաղպաղակի մեջ․ արտադրությունը կասեցվել է

Աղիքային ցուպիկ՝ կաթնային պաղպաղակի մեջ․ արտադրությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրակիանացրել «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում ու պարզել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

«Արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես․

  • լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026