13 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Իրանը  կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել 

ԱՄՆ-ն և Իրանը  կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել 

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հարվածներ են հասցվել Իրանի տասնյակ թիրախների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, ռադարների, հրթիռային կայանքների և ռազմական նավակների։

Պայթյուններ են գրանցվել Հորմուզի նեղուցի շրջանում և Իրանի առնվազն 13 քաղաքներում, այդ թվում՝ Բանդար Աբբասում, Քերմանշահում, Քեշմում, Ահվազում, Սիրիկում և այլ բնակավայրերում։

Իրանը, իր հերթին, բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաների ուղղությամբ։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանում վնասվել են զինամթերքի պահեստներն ու վառելիքի պահուստարանները։ Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում, ըստ նույն աղբյուրի, ոչնչացվել են ուղղաթիռների տեխնիկական սպասարկման տարածքները, ԱՄՆ-ի անօդաչու համակարգերի կառավարման կենտրոնը և այլ օբյեկտներ։

Հայտարարվում է նաև, որ հարվածի է ենթարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ռազմակայանը։ Քուվեյթում, ԻՀՊԿ-ի տվյալներով, ոչնչացվել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026