
Թրամփը չի բացառել, որ Մինաբի դպրոցի վրա հարձակման հետաքննության արդյունքները չեն հրապարակվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրանական Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա հասցված հարվածի հանգամանքների վերաբերյալ ամերիկացի զինվորականների հետաքննության արդյունքները, հավանաբար, երբեք չեն հրապարակվի։
«Գիտեմ, որ սպասում ենք վերջնական զեկույցին։ Չեմ կարծում, թե հնարավոր կլինի վերջնական եզրակացություն ներկայացնել։ Պետք է խորհրդակցեմ զինվորականների հետ։ Հնարավոր է՝ կա պատճառ, որի պատճառով նրանք չեն կարող հրապարակել հետաքննության արդյունքները»,- ասել է Թրամփը։
Նա նաև կասկած է հայտնել, որ «որևէ մեկը երբևէ կկարողանա հստակ ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ ողբերգության վայրից հրապարակված կադրերում երևում են ամերիկյան Tomahawk հրթիռի բեկորներ, Թրամփը պատասխանել է, որ «հնարավոր է՝ այդ կադրերը ստեղծվել են արհեստական բանականության միջոցով»։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Մինաբի աղջիկների տարրական դպրոցին։ Իրանական կողմի տվյալներով՝ զոհվել է 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը վիրավորվել են։


