16 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կասեցվել է ևս մեկ ճամբարի խոհանոցի գործունեությունը․ սննդի պահպանման ու մշակման կառույցի պատերը չեն ախտահանվել

Կասեցվել է ևս մեկ ճամբարի խոհանոցի գործունեությունը․ սննդի պահպանման ու մշակման կառույցի պատերը չեն ախտահանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացրած վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Մասնավորապես պարզվել է, որ

  • սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,
  • առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026