
Թրամփը ցանկանում է ՖԻՖԱ-ի նախագահին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դառնար ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը։ Այս մասին հայտնել է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Ինֆանտինոն և Թրամփը մտերմացել են 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվել է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ ՖԻՖԱ-ի նախագահն «ամեն ինչ արել է Թրամփին գրավելու համար»՝ նույնիսկ անցյալ տարվա դեկտեմբերին նրան հանձնելով ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակը։
New York Post-ի աղբյուրի համաձայն՝ Թրամփը կարծում է, որ Ինֆանտինոն «համընդհանուր հարգանք է վայելում և ունի մարդկանց միավորելու հատուկ ունակություն»։
Հայտնի չէ՝ արդյոք ամերիկացի առաջնորդը այս գաղափարը քննարկե՞լ է Ինֆանտինոյի հետ, թե՞ ոչ։ ՖԻՖԱ-ի նախագահն ապրիլին հայտարարել է 2027 թվականին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին։
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։


