
Ձեր ինքնիշխանությունը ոտնահարում է ԱՄՆ-ն, ոչ թե Իրանը․ ԻՀՊԿ-ն դիմել է քուվեյթցիներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դիմել է Քուվեյթի բնակիչնեչին՝ պնդելով, թե նրանց երկրի ինքնիշխանությունը ոտնահարում է ոչ թե Իրանը, այլ Միացյալ Նահանգները․ գրում է Al Jazeera-ն։
Իրանում ընդգծել են, որ իրենց հարձակումներն ուղղված են ամերիկյան բազաների դեմ, որոնք գտնվում են Քուվեյթի սահմանապահների վերահսկողությունից դուրս մնացած տարածքում, ուր ազատ մուտքի հնարավորություն ունեն ամերիկացիներն ու այլ ազգության ներկայացուցիչներն, այդ թվում՝ օտարերկրացի բանտարկյալները։
«Այսպիսով, Ամերիկան է խախտել ձեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ոչ թե մենք։
Մենք հարձակվում ենք ամերիկյան բանակի կողմից օկուպացված հողերի վրա, մի բանակի, որը ոչինչ չգիտի՝ հանցագործությունից բացի», – ասված է հայտարարության մեջ։


