
Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը վտանգավոր նախադեպ է, իսկ դրան հաջորդող քաոսը հաճելի չի լինի․ Իրանը պատասխանել է ԱՄՆ-ին
Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումն՝ ապագայում ներկայացվելիք և դրանց հետ կապ չունեցող պահանջների փոխհատուցման համար, վտանգավոր նախադեպ է․ X-ի գրառման մեջ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Նրանք, ովքեր ողջունում կամ շահույթ են ստանում նման միջոցներից, պետք է հիշեն՝ երբ կառավարություններն ընդունելի են դարձնում բռնագրավման պրակտիկան, ոչ ոք այլևս չի կարող վստահ լինել իր ակտիվների անվտանգության վրա։ Դրան հաջորդող քաոսը ո՛չ հաճելի կլինի, ո՛չ խաղաղ», – գրել է Արաղչին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այսուհետ առևտրային նավերին կամ բեռներին հասցված ցանկացած վնաս կփոխհատուցվի ԱՄՆ-ում սառեցված իրանական միջոցներից։


