
Իշխանությունը Կաթողիկո՞ս է ընտրում. պետություն-Եկեղեցի սահմանը փորձության առաջ
Կառավարության նոր ծրագրում ամրագրված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացման կամ հրաժարականի վերաբերյալ դրույթ։ Բայց արդյո՞ք գործադիր իշխանությունն ունի նման հարց լուծելու իրավասություն։
Սահմանադրությամբ պետությունն ու կրոնական կազմակերպություններն անջատ են, իսկ Կաթողիկոսի ընտրությունը պետության կամ կառավարության կողմից չի իրականացվում։ Ուրեմն ո՞ւր է ավարտվում իշխանության մանդատը և որտե՞ղ է սկսվում Եկեղեցու ինքնակառավարման սահմանը։
Կաթողիկոսի հեռացման օրակարգը՝ պետություն-Եկեղեցի սահմանադրական տարանջատման համատեքստում։


