22 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը կազատի 25 բանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կվերացնի բելառուսական 2 ընկերության նկատմամբ պատժամիջոցները

Բելառուսը կազատի 25 բանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կվերացնի բելառուսական 2 ընկերության նկատմամբ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները կվերացնի բելառուսական 2 ընկերության՝ «Լակոկրասկա»-ի և «Բելլեսբումպրոմ»-ի նկատմամբ պատժամիջոցները․ Մինսկում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփի բանագնաց Ջոն Քոուլը․ գրում է meduza.io-ն։

Քոուլը նշել է, որ Բելառուսը՝ «որպես բարի կամքի դրսևորում», ազատ կարձակի 25 բանտարկյալի։ Նա չի նշել, թե կոնկրետ ովքեր են ազատ արձակվելու։

«Երբ բոլոր հարցերը լուծվեն և երկու կողմերի միջև համաձայնեցվեն, այլ անձինք նույնպես ազատ կարձակվեն, և բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն», - ասել է նա։

Ջոն Քոուլը Մինսկ էր այցելել սեպտեմբերի 15-ին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցելու։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ