27 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն անտեսել է կապեր հաստատելու ՀԱՊԿ-ի փորձերը․ Բորդյուժա

ՆԱՏՕ-ն անտեսել է կապեր հաստատելու ՀԱՊԿ-ի փորձերը․ Բորդյուժա

ՆԱՏՕ-ն բազմիցս անտեսել է աշխատանքային կապեր հաստատելու ՀԱՊԿ-ի փորձերը։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում մշակվել է ՆԱՏՕ-ի հետ փոխազդեցությունների կազմակերպման վերաբերյալ դիրքորոշում, և կոնսենսուսով ընդունվել է «ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների սկզբունքների մասին» փաստաթուղթը։ Այդտեղ նշված են այն ոլորտները, որոնցում ՀԱՊԿ-ը կարող է և հետաքրքրված է ՆԱՏՕ-ի կառույցների հետ փոխազդեցությամբ։

«Բայց դրանից ոչինչ չստացվեց. կապ հաստատելու մեր փորձերը ձախողվեցին։ ՆԱՏՕ-ն որևէ քայլ չի ձեռնարկել նույնիսկ մեր կոչերին և առաջարկներին արձագանքելու համար»,- խոստովանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ