Արամ Փոլադյանը իր հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում խոսել է, թե Ադրբեջանի ընտրած քաղաքական կուրսն ու վարած քաղաքականությունն ինչպես են ազդում կամ ինչպես կարող են ազդել տարածաշրջանային ռազմաքաղաքական վիճակի վրա:
«Տարածաշրջանին նոր պատերազմներ խոստացող Ալիևն իր իշխանությունը պահելու համար պատրատ է զոհաբերել ամեն ինչ՝ առանց որևէ բացառության: Իր իսկ վարած քաղաքականության պատճառով առաջացած մտահոգություններն այնքան շատ են, չնայած ռազմական ժամանակավոր հաջողություններին, որ լիապես անտեսելով միջազգային իրավունքի մի քանի կարևորագույն նորմեր, անցել է ուղիղ սպառնալիքների, ի դեպ, Հայաստանից զատ՝ արդեն նաև այլ ու շատ ավելի զորեղ պետությունների նկատմամբ, ինչը նման է ուղղակի վաբանկ գնացող մարդու»,- ասել է ադրբեջանագետը
Արամ Փոլադյանի խոսքով՝ Ադրբեջանը պատմական անհերքելի ու միջազգայնորեն ճանաչված փաստերի խեղման գործընթացին, տարածաշրջանում կայանալու, պանթուրքիզմի հակամարդկային գաղափարներին ծառայելուն զուգահեռ հստակ քայլերով գնում է նախանշված արկածախնդիր ճանապարհով, որը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, ինչը քաջ գիտակցում են տարածաշրջանի բարեկամ պետությունները:
Մանրամասները՝ տեսանյութում։