26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատրաստակամ ենք աջակցել ՀՀ-ում խաղաղության գործընթացին. Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ

Պատրաստակամ ենք աջակցել ՀՀ-ում խաղաղության գործընթացին. Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ

Պատրաստակամ ենք Գերմանական կողմից մեր աջակցությունը ցուցաբերելու ինչպես տարածաշրջանում խաղաղության գործընթացին, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին. այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

Նրա խոսքով Գերմանիան դրական է գնահատում հայկական կողմի ջանքները՝ ուղղված արևմտյան ժողովրդավարական արժեքների որդեգրմանը:

Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի,  Ներքին գործերի նախարարի, ՍԴ նախագահի և անդամների, Արդարադատության նախարարի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

«Մեր հետաքրքրությունների առանցքում իրավական համագործակցությունն է, և իրավական հարցերը, որոնք վերաբերում են քաղաքացիների և պետությունների միջև հարաբերություններին: Հայաստանում մեր հանդիպումների ընթացքում մենք կարողացանք մեծ հետաքրքրությամբ հետևել այն բոլոր զարգացումներին, որոնք ձեր երկիրը տարել են դեպի կայուն ժողովրդավարություն»,-ասաց Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահի խոսքով, հանդիպումներից տպավորություն է ստացել, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու ժողովրդավարության ուղին՝ մասնավորապես նպաստելու պետության և քաղաքացիների միջև հարաբերությունների իրավաչափության բարձրացմանը:

Հայաստան այցը Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը սկսել է Խոր վիրապ վանական համալիր այցելությամբ, ծանոթացել Հայաստանի բազմադարյա պատմությանը և մշակույթին, այնուհետև այցելել Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ ևս մեկ անգամ առնչվելու Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից մեկին:

Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը հիշեցրեց, որ Գերմանիայի Բունդերսթագը տարիներ առաջ  հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևով: