13 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության
հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային
Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած
երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  

Բրյուսելում «Արմենպրես»
թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների
առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր
խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված
անվտանգ վերադարձին։  

«Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․
2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ
Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ
ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն
այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն:
Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝
նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն
ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն
տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի
տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն
անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում
է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն
է»,- ասել է Կլաարը։