ABCMEDIA
ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ իր զnրքերը տեղակայել Ուկրաինայում. Պատել

ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ իր զnրքերը տեղակայել Ուկրաինայում. Պատել

ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ իր զորքերը տեղակայել Ուկրաինայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆՊետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունները Ֆրանսիայի կողմից ռազմական կոնտինգենտի Ուկրաինա ուղարկելու հարցը, գրում է ТАСС-ը։

«Նախ, ես ուղղակի կասեի՝ թերահավատորեն ընդունեք այն ամենը, ինչ ասում են ռուս պաշտոնյաները։

Երկրորդ, եթե դա ճիշտ է, մենք պետք է այդ մասին խոսենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ», – նշել է Պատելը:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն, Ֆրանսիան արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ։