ABCMEDIA
Պետք է ձեռնարկել ամեն քայլ՝ Գազայում Իսրայելի պատերազմը դադարեցնելու համար․ Ռաիսի

Պետք է ձեռնարկել ամեն քայլ՝ Գազայում Իսրայելի պատերազմը դադարեցնելու համար․ Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուղերձ է հղել, որում շնորհավորել է ժողովրդին իրանական Նոր տարվա (Նովրուզ) կապակցությամբ՝ ասելով, որ գերտերությունները «օգտագործել են իրենց ողջ ուժը՝ ոչնչացնելու Գազայի երկու միլիոն ազատ բնակիչներին»։

 

«Պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ ձեռնարկելու լուրջ միջոցներ՝ Գազայում Իսրայելի դաժան պատերազմին վերջ տալու համար, որն անչափ մեծ տառապանք է պատճառում տեղի ճնշված ժողովրդին»,- ասել է Իրանի նախագահը՝ Նովրուզը տոնող ասիական երկրներին ուղղված ամանորյա իր ուղերձում։

 

«Այս տարի մենք՝ Նովրուզի քաղաքակրթության գոտու երկրները, նշում ենք այս բարեպատեհ առիթը, մինչդեռ Գազայի ճնշված և հզոր ժողովուրդը ենթարկվում է սիոնիստական բռնազավթողական ռեժիմի դաժան հարձակումներին, գտնվում է լիակատար պաշարման մեջ՝ զրկված լինելով հիմնական բժշկական հաստատություններին հասանելիությունից, ապրուստի միջոցներից և գտնվելով սովի մատնվելու սպառնալիքի տակ», – ասել է Ռաիսին: