27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու. ԵՄ-ն պատասխանել է Բաքվին

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու. ԵՄ-ն պատասխանել է Բաքվին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հերքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի պնդումները։ Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցումներին՝ նա «ոչ ճիշտ» է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը․

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա։

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը: Սա հնարավորություն կընձեռի քննարկելու Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության հիման վրա նրա տնտեսության ամրապնդման նպատակով», –  հայտարարել է Ստանոն։