12 Հլս
2024
27.2° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայքարե՛ք, որ մեր զգացածը դուք չզգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներին դիահերձարաններում ման չգաք․ Աստղ Գալեյան

Պայքարե՛ք, որ մեր զգացածը դուք չզգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներին դիահերձարաններում ման չգաք․ Աստղ Գալեյան

44-օրյա Արցախյան պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի մայրը պայքարի կոչ է հղել․

«Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար։

Պայքարե՛ք, որ մեր զգացածը դուք չզգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներին դիահերձարաններում ման չգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներն անհետ չգնան, որ գերի չմնան, պայքարե՛ք, որ ձեր տուն Եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն, պայքարե՛ք, որ ձեր զավակներին իրականում գուրգուրեք, որ մեր պես կարոտից գժված քար չհամբուրեք։

Պայքարե՛ք, մարդի՛կ, որ ձեզ չխաբե՛ն, չխեղաթյուրե՛ն հազարամյա Հայոց պատմությունը մեր, պայքարե՛ք, որ հա՛յ կոչվեք», – գրել է Գալեյանը։