19 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ռուսական հարաբերություններում ՌԴ-ի կողմից ոչ մի «զիգզագ» չի եղել․ ՌԴ ԱԳՆ

Հայ-ռուսական հարաբերություններում ՌԴ-ի կողմից ոչ մի «զիգզագ» չի եղել․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հայ-ռուսական հարաբերությունների ջերմացում քաղաքական դաշտում, նշել է, որ «ջերմաստիճանի չափման հարցերով պետք է դիմել մյուս կողմին»։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն միշտ ելնում է և հավատարիմ է ՀՀ-ի հետ գործընկերական հարաբերություններին։ «Սակայն, անշուշտ սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է։ Մեր կողմից այդ փողոցում ոչ մի զիգզագ չի եղել։ Մնացածը հարցրեք պաշտոնական Երևանից», – նշել է Զախարովան: