12 Հլս
2024
27.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղետի մեջ է մեր երկիրը, կախված՝ մեկ մարդու քմահաճույքից․ Բագրատ Սրբազան

Աղետի մեջ է մեր երկիրը, կախված՝ մեկ մարդու քմահաճույքից․ Բագրատ Սրբազան

Սա մեր երկրի պատկերն է․ աղետի մեջ, որ կախված է մեկ մարդու քմահաճույքից։ Այստեղ հավաքված ոստիկանները, որ կոչված են ժողովրդին պաշտպանելու, հիմա կանգնած են նրանց դեմ․ այն ժողովրդի դեմ, որ լցված է հաղթանակի գնալու ձգտումով․ Օպերայի և Բալետի ազգային թատրոնի շրջակայքում հավաքված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 «Այստեղ հավաքված են նաև բժիշկներ, դասախոսներ, որոնց խնդրում եմ ողջունել։ ԵՊՀ դասախոսները երեկ ուղղակի պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որոնց թիվը պետք է մեծանա»,- ասել է Բագրատ Սրբազանը։ Խոսքը չավարտած՝ շարժման մասնակիցները վանկարկել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացի՛ր»։

Հիշեցնենք՝ այսօր Ալեքսանդր Սպանդարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային թատրոնում միջազգային ֆորում է, որտեղ ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։ Երեկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շարժման մասնակիցներին կոչ է արել հոծ բազմությամբ ներկա լինել այնտեղ ու այդպես արտահայտել բողոքն ու անվստահությունը Փաշինյանին։