Սահմանամերձ Տավուշից խաղաղություն երգող ՏաԼույսը
Երգչախումբը ստեղծվել է 2016 թվականին, Տավուշի թեմի և թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հովանավորությամբ և օրհնությամբ։
Երգչախմբի երգացանկը հարուստ է՝ հոգևոր ստեղծագործություններից մինչև Կոմիտաս, շարականից մինչև ռոք, ջազից մինչև աշուղական երգեր։
Սահմանամերձ Տավուշից խաղաղության մասին երգող այս մանուկները Ազնավուրի երգերը պիտի կատարեին Գյումրիում՝ մեծ շանսոնյեի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Բայց վերջին պահին ԿԳՄՍ նախարարությունը փոխել էր համերգի ժամն ու չէր տեղեկացրել վերջիններս։ Ազգային արժեքներով դաստիարակված ու դրանք սրտում կրող փոքրիկներն այնուամենայնիվ ելույթ ունեցել են, թեև ոչ իրենց համար նախատեսված բեմից։