Մադուրոյի շտաբը հայտարարել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթանակի մասին
Վենեսուելայի նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոյի շտաբը հայտարարել է ընտրություններում նրա հաղթանակի մասին․ գրում է РИА Новости-ն։
«Շնորհակալ ենք բոլորիցդ։ Արդյունքը չենք կարող հայտնել, բայց կարող ենք ցույց տալ մեր դեմքերը։ Սա հաղթանակ էր բոլորի համար: Սա հաղթանակ էր, որը կօգնի մեզ կառուցել ապագա»,- ասել է Խորխե Ռոդրիգեսը, որը շտաբի ղեկավարն էր, ինչպես նաև հանդիսանում է երկրի խորհրդարանի խոսնակը:
Նա կոչ է արել սպասել CNE-ի՝ Ազգային ընտրական խորհրդի պաշտոնական թվերին, «որովհետև մենք հարգում ենք մեր երկրի օրենքներն ու սահմանադրությունը»։
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի՝ հուլիսի 28-ին։ Գրանցվել էր տասը թեկնածու, այդ թվում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով ղեկավարում է երկիրը 2013 թվականից, և ընդդիմության գլխավոր թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիան։