ABCMEDIA
GPS-ով արված դելիմիտացիան՝ «փրկօղակ» գերիների համար

GPS-ով արված դելիմիտացիան՝ «փրկօղակ» գերիների համար

Երեկ երկրի թիվ մեկ աթոռակիրը նորից խոսեց մի թեմայից, որն արդեն մեկ տարի է ինչ չէր շրջանառվում։ Խոսքը դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին է։ Ավելին նա այդ գործընթացը ներկայացրեց որպես գլխավոր փրկօղակ, որի շնորհիվ նույնիսկ գերիներին հետ կբերենք։

Դեմարկացիա-դելիմիտացիայի մասին խոսել են շատ, խոսել են խառը, ու հաճախ լայն հանրության համար անհասկանալի թեզերով։ Եկեք հասկանանք՝ ինչ ասել է դեմարկացիա և դելիմիտացիա, ինչպե՞ս է այն կատարվում, ի՞նչ հիմունքներով ու ի՞նչ սխալներ են թույլ տրվել հենց սկզբից։