
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ նախապատմություն և հետևանքներ
2020 թվականի նոյեմբերի 9։ 44 օր շարունակվող պատերազմը մոտենում էր ավարտին։ Շուշիի շուրջ ծանր մարտեր էին, հայկական կողմը կորցրել էր ռազմաճակատի մի շարք կարևոր դիրքեր, իսկ Ստեփանակերտի անվտանգությունը լրջորեն վտանգված էր։ Այդ օրը՝ ուշ երեկոյան, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։
Ինչպե՞ս հասանք այդ որոշմանը, ի՞նչ էր կատարվում ռազմաճակատում հայտարարության ստորագրման ժամերին, և ի՞նչ էր հայտնի Հայաստանի ղեկավարությանը։


