ABCMEDIA
Նոր Նորքում ձերբակալվածի մոտ մի քանի նռնակ է եղել

Նոր Նորքում ձերբակալվածի մոտ մի քանի նռնակ է եղել

ABC media-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանց մոտ այլ նռնակներ էլ են եղել։ Նրանցից ոչ ոք չի հանձնվել, չեզոքացվել են գրոհով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էր շրջանառվում, թե Նոր Նորք Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կազմակերպել են «Մարտական եղբայրություն» ՀԿ-ն, սակայն ABC media-ի հետ զրույցում կազմակերպության անդամ Հենրիկ Մխիթարյանը հերքել էր տեղեկությունը։

«Աբսուրդ մեղադրանք է, մեր ՀԿ-ն  ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ»,- ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանը նշել է նաև, որ «Մարտական եղբայրություն» ՀԿ-ի 50 անդամի են բերման ենթարկել՝ ապօրինի զենքի կիրառման կասկածանքով։ Մի մասին Ոսկեպարում են ձերբակալել, մի մասին՝ Երևանում։

«Մենք մեկ տարի պայքարել ենք՝ զենքերը օրինական դարձնելու համար ու այսօր բացառված է մեր՝ ապօրինի զենք ունենալը»,- ասել է նա։