03 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզում են ՔՊ-ացված եկեղեցի ունենանք՝ հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

Ուզում են ՔՊ-ացված եկեղեցի ունենանք՝ հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

Ազատության հրապարակում է սկսվել Ղարաբաղյան շարժումը, այստեղ է սկսվել նաև Անկախության շարժումը, և այդ երկուսը մեր հայրերը հասցրել են մինչև հաղթանակ. իր ելույթում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Այսօր «Մեր ձևով» շարժումն Ազատության հրապարակում սկսում է Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը:

Շատերը հարցնում են՝ ինչպես ենք հասնելու վերակառուցմանը, եթե իշխանությունը գնում է այլ ճանապարհով, ես առաջարկում եմ խաղաղ իշխանափոխության համար անհրաժեշտ 3 քայլ»,-ասել է նա:

Ըստ Կարապետյանի՝ առաջին քայլով պետք է բոլորս պատրաստ լինենք և գնանք դեպի ընտրություն: «Տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի արդար ընտրություններով այս խմբակին հեռացնելու հնարավորություն»,- ասել է նա՝ հորդորելով խոսել բոլորի հետ, բացել մարդկանց աչքերը, քանի որ գուցե նրանք չգիտեն այն, ինչ գիտեն հրապարակում հավաքվածները:

Կարապետյանի խոսքով՝ մեր երկրում աղքատությունը պիտի վերանա, դրա դեմ պետք է պայքարի ամբողջ պետական համակարգը, որպեսզի 21-րդ դարում հաղթի աղքատությունը: «Երևանի բոլոր վարչական շրջանները, ՀՀ բոլոր շրջանները պետք է ունենան զարգացման պլանը, որ ամեն օր իմանանք՝ ուր ենք գնում»,֊ասել է նա:

Խոսելով եկեղեցու դեմ արշավի մասին՝ նա համեմատություն է տարել պատերազմից առաջ բանակի մասին իշխանության խոսույթի և այսօր տեղի ունեցողի միջև: «Ասում էին՝ զինվորը լավն է, սպաներն ու գեներալները քաջ չեն, չեն կռվում: Նույն ձեռագիրն է, ասում էին սպան լավը չէ, զինվորը լավն է, և շատ գեներալներ դուրս եկան բանակից, հիմա ասում են քահանաները լավն են, սրբազանները լավը չեն»,-ասել է նա` նշելով, որ դա միակ տարբերակն է ազգի մեջ հակադրություն ստեղծելու:

«Ուզում են ՔՊ-ացված եկեղեցի, հարսանիք անող կառույց դարձնել, բայց եկեղեցին մեր ազգապահպանման հիմնասյունն է»,-ասել  է նա:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026