
Արարատյան և Շիրակի դաշտում կարճատև մառախուղ կդիտվի
Հայաստանում նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ․ տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում Նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է կենտրոնի հաղորդագրությանում։


