04 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աննա Հակոբյանի դեմ 14 հայց է ներկայացվել՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հարցով․ որևէ մեկը դեռ վարույթ չի ընդունվել

Աննա Հակոբյանի դեմ 14 հայց է ներկայացվել՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հարցով․ որևէ մեկը դեռ վարույթ չի ընդունվել

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 14 հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Աննա Հակոբյանի։ Հայցերը դատարան մուտքագրվել են երեկ և նախօրեին, մակագրվել, սակայն դրանցից որևէ մեկը դեռ վարույթ չի ընդունվել․ հայտնում է «ՓԱՍՏԻՆՖՈ»-ն։

Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդը» խնդիրներ էր արձանագրել ՔՊ-ի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ՝ չնայած նախընտրական փուլում օրենսդրական արգելքին եւ հայտարարել, որ դիմել են վարչական դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։ Ապրիլի 27-ին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը բողոքել էր, թե «Անկախ դիտորդի» հայտարարությամբ խախտվել են իր իրավունքները։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում էին ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների ՝ բարեգործության արգելքի խախտման համար։ Դատարանը, սակայն, վերադարձրել էր այն՝ շտկումների։ Նույն հայցադիմումը շտկումներով չվերադարձվեց, փոխարենը՝ 14 նոր հայց ներկայացվեց արդեն Աննա Հակոբյանի դեմ։ Դատավոր Ռոբերտ Մաքեյանը վերադարձրել է իրեն մակագրված հայցը, մյուս 13 հայցերը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս առկա չէ։ Հայցերը մակագրվել են դատավորներ Աղասի Դարբինյանին, Անի Չիլինգարյանին, Դանիել Դանիելյանին, Ռոբերտ Մաքեյանին, Կարեն Զարիկյանին, Դանիել Դանիելյանին, Աղասի Դարբինյանին, Մերի Համբարձումյանին, Դանիել Դանիելյանին, Աննա Դիլբարյանին, Անի Հարությունյանին, Ռուզաննա Ազրոյանին, Տիգրան Սանթրոսյանին, Հերմինե Մուրադյանին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026