16 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքեր են մասնակցելու նախընտրական վերջին բանավեճին

Ովքեր են մասնակցելու նախընտրական վերջին բանավեճին

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի երրորդ և վերջին հանդիպումը․ տեղեկանում ենք Հանրային ՀԸ-ից։

Հեռուստաընկերությունից հայտնում են, որ բանավեճին մասնակցելու են Հանրայինի հրավերն ընդունած քաղաքական ուժերի առաջին համարները։ Ցանկը՝ ստորև։

1․ Ռեֆորմիստների կուսակցություն – Վաղարշակ Հարությունյան

2․ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - Սպարտակ Կյուրեղյան,

3․ «Ուժեղ Հայաստան» դաշինք - Նարեկ Կարապետյան

4․ Հայաստանի շնորհապետական կուսակցություն - Գուրգեն Սիմոնյան,

5․ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - Հայկ Մարության,

6․ «Միասնության թևեր» կուսակցություն - Արման Թաթոյան,

8․ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Գևորգ Կարապետյան,

9 ․ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն -  Արտակ Սարգսյան,

10․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - Լևոն Զուրաբյան,

11․ «Հանրապետություն» կուսակցություն - Արամ Սարգսյան,

12․ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն - Լևոն Շիրինյան,

14․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Սուրեն Պետրոյան,

15․ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն - Լևոն Բաղդասարյան,

16․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան,

18․ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն - Արման Բաբաջանյան,

19․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Էդմոն Մարուքյան։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի առաջին համարները՝ Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը, բանավեճին չեն մասնակցելու։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ