
Եկեք խառնենք այս իշխանության պլանները․ Քրիստինե Վարդանյան
Հունիսի 7-ին ձեր քվեաթերթիկով արձագանքելու եք վերջին 8 տարում կատարված ամեն ինչին՝ Եռաբլուրում ծնողներ քաշքշելուն, պատերազմին, կոռուպցիային ու նույնիսկ ընտրարշավի ժամանակ իշխանության դրսևորած լկտի պահվածքին․ Սևանում նախընտրական քարոզարշվի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու և համանուն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին քաղաքացիներից ամեն մեկն իր ձևով է պայքարել Հայաստանում կատարվող իրադարձություններին և փորձել ինչ-որ բան փոխել, կանխել, իսկ այժմ եկել է այդ ամենին ճիշտ գնահատական տալու պահը։
«Այս ընթացքում խոսե՛ք ձեր բարեկամների, ձեր հարազատների հետ, բացատրեք այս ընտրությունների բացառիկ կարևորությունն ու հունիսի 7-ին եկեք միասին խառնենք այս իշխանության պլանները»,- ընդգծեց Վարդանյանը։


