13 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է. անօթևան է մնացել շուրջ 18 հազար մարդ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է. անօթևան է մնացել շուրջ 18 հազար մարդ

Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4490-ի. հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսին։

Նրա խոսքով՝ տարերային աղետի հետևանքով 17,907 մարդ մնացել է անօթևան։

Նշվում է, որ տուժածների բնակարանային ապահովման ծրագիրը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ։

Սպասվում է, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը մոտ օրերս երկրաշարժից տուժածներին կհանձնի առաջին 200 բնակարանները։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վենեսուելայում 7,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026