20 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է խոստացել նոր վարչապետը բրիտանացիներին

Ի՞նչ է խոստացել նոր վարչապետը բրիտանացիներին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի կառավարությունը կնվազեցնի էլէկտրաէներգիայի համար գանձվող հարկերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դաունինգ սթրիթը՝ նշելով, որ վարչապետը փորձում է իրականացնել կյանքի թանկացման ճգնաժամը մեղմելու, կյանքի որակը բարելավելու և մեկ տասնամյակ տևած քաղաքական անկայունությանը վերջ դնելու իր խոստումները։ 

«Վեսթմինսթերը (Մեծ Բրիտանիայի քաղաքական համակարգը - խմբ․) շատ երկար ժամանակ չի աշխատել մարդկանց շահերից ելնելով, մինչ ընտանիքները պայքարում են կյանքի թանկացման հետևանքով առաջացած դժվարությունների դեմ։ Այսպես այլևս չի կարող շարունակվել», - հայտարարել է Բըրնհեմը։

Հիշեցնենք, որ Բըրնհեմն արդեն կատարել է նախարարների նշանակումները՝ ձևավորելով երկրի նոր կառավարությունը։ 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ