27 Հլս
2024
22° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյանն ու Բորելը քննարկել են վիզաների ազատականացման հարցը

Միրզոյանն ու Բորելը քննարկել են վիզաների ազատականացման հարցը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ՀՀ–ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բորելը։

«Մենք քննարկել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու հարցը։ Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»,- նշել է նա։